00:00:00

Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞. «Հրապարակ»

13:09, 23 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, չնայած նրա թիմը վերջին շրջանում հայտարարում էր, որ հրաժարականի մեկ տարվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը կխոսի, նշվում էր նաեւ, որ հարցազրույց է տալու Վլադիմիր Սոլովյովին, որը կհրապարակի այդ օրը՝ լույս սփռելով խորհրդավոր հայտարարության վրա, թե «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա»։ Սակայն երեկ նրա թիմից ասացին, որ այսօր ո՛չ ելույթ, ո՛չ հայտարարություն, ոչ էլ հարցազրույց չի լինելու նրա կողմից։ Իսկ ե՞րբ կխոսի։ «Երբ հասկանա, որ դրա կարիքը կա»»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր