00:00:00

«Յուղոտ» պաշտոն. Վարչապետն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն. «Ժամանակ»

13:00, 23 ապրիլ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Փաշինյանը այդ մաքսակետում կարգադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաև մաքսատան պետը: Վարչապետի վարորդի մորաքրոջ տղան նոր Հայաստանում բավական արագ է պաշտոնի բարձրացում ստանում: Ավելի վաղ նա նշանակվել էր օդանավակայանի կարգոյի պետ, որը ևս չափազանց եկամտաբեր պաշտոն է համարվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր