00:00:00

Ֆիլիպիններում 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել

03:57, 23 ապրիլ 2019 Աշխարհ

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող Պամպանգա շրջանում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել, որից 5-ը զոհվել են տների, 3-ը՝ մթերային խանութի փլուզման հետևանքով, հաղորդում է The Manila Times-ը: Պամպանգա շրջանի դատախազ Լիլիա Պինեդայի խոսքով՝ ներկա պահին մի քանի մարդ գտնվում է Պորակ բնակավայրի սուպերմարկետի և չորսհարկանի շենքի փլատակների տակ: Փլուզումների վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Փլատակների տակից արդեն 20 մարդ է բերվել և հոսպիտալացվել: Մինչ այժմ երկրաշարժից հետո 20 հետցնցում է գրանցվել: Առաջիկայում ևս 80 հետցնցում է ակնկալվում: Երկրաշարժից հետո Պամպանգա շրջանի քաղաքների մեծ մասը հոսանքազրկվել է, փակվել է «Կլարկ» միջազգային օդանավակայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր