00:00:00

Տավուշի մարզում մեքենան ընկել է ձորը. վարորդը տեղում է մահացել, ուղևորը՝ հիվանդանոցում

03:25, 23 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրգործ է հարուցվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ կեսօրին, Մովսես գյուղի բնակիչ, 70-ամյա Անատոլի Ավալյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ZՏ 699 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի բանուկ մասից դուրս էր եկել և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Ա. Ավալյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր, համագյուղացի, 61-ամյա Շուշանիկ Մկրտումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Բերդի հոսպիտալ: Շ. Մկրտումյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր