00:00:00

Ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու մեջ կասկածվողին ներկայացրել են բաժին

03:12, 23 ապրիլ 2019 Իրավական

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանության և ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, ապրիլի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Քարինջ գյուղի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1987թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 0.6 խմ փայտանյութով:

 Սամվել Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, կտրել է 2019թ. ապրիլի 19-ին բենզասղոցով, Քարինջ գյուղի հարակից անտառից կաղնի տեսակի, քամուց տապալված ծառից: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր