00:00:00

Արարատի մարզում ամուսինը ծեծել է հղի կնոջը

02:02, 23 ապրիլ 2019 Իրավական

«Սպուտնիկ Արմենիա»–ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 22–ին, ծեծել են Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում ապրող 31-ամյա մի կնոջ, որը հղիության 5-րդ ամսում է։ Ամուսինը ծեծել է կնոջը և տնից դուրս եկել։ Վախեցած կինը կրկին ծեծի չենթարկվելու համար ահազանգել է ոստիկանություն։ Նախնական վարկածով՝ 35-ամյա տղամարդը ծեծել է ոչ միայն հղի կնոջը, այլև մորը։ Հարևանների խոսքով՝ ոստիկանների գալուց հետո տուն է հրավիրվել շտապօգնության խումբ։ Բժիշկները տեղում օգնություն են ցույց տվել ծեծի ենթարկվածներին։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր