00:00:00

Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել

01:51, 23 ապրիլ 2019 Աշխարհ

Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել:  ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի տեղեկություններով զոհեր և տուժածներ չկան: «Տեղական ժամանակով 14:15-ին Ստամբուլում հենապատի վնասման պատճառով 4 հարկանի շենք է փլուզվել: Նախքան այդ, անվտանգության աշխատակիցները կարողացել են շենքի բնակիչներին տարհանել: Արդյունքում՝ զոհեր և վիրավորներ չկան»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փլուզված շենքի հարևանությամբ գտնվող մյուս շենքերից նույնպես բնակիչները դուրս են բերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր