00:00:00

Մեքենայի դուռը բաց էր թողել. Գողացել էին գազի բալոնը, շարժիչի գործարկիչն ու մարտկոցը

01:27, 23 ապրիլ 2019 Իրավական

45-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Նորապատ գյուղում կայանված մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են գազի բալոնը, շարժիչի գործարկիչը եւ մարտկոցը՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումերով պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա Գագիկ Մ.-ն: Նա ապրիլի 21-ին հրավիրվել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն եւ բաց թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր