00:00:00

Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

01:16, 23 ապրիլ 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպման առիթից օգտվելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարը, մասնավորապես՝ առևտրատնտեսական, էներգետիկայի, հումանիտար և մշակութային ոլորտներում: Փոխվարչապետն ու դեսպանը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը հայ-թուրքմենական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու, ինչպես նաև երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր