00:00:00

ՀՀ դեսպանը և ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը կարևորել են խորհրդարանականների փոխայցերը

00:54, 23 ապրիլ 2019

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը ապրիլի 22-ին հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Ամալ ալ Քուբաիսիի (Amal Al Qubaisi) հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մկրտումյանը կարևորել է համագործակցության խորհրդարանական հարթակը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման գործում: Այս համատեքստում ՀՀ դեսպանն ԱՄԷ խորհրդարանի նախագահին փոխանցել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանի ԱԺ-ում հայ-էմիրաթական բարեկամական խմբի ձևավորման և կազմի վերաբերյալ: Ողջունելով հյուրին՝ ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ միջխորհրդարանական ձևաչափով երկկողմ համագործակցության խորացումը կնպաստի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա համագործակցության առավել ամրապնդմանը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է խորհրդարանականների փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր