00:00:00

«Ծիսական Զատիկ 2019» ազգային փառատոն Օշականում

21:36, 22 ապրիլ 2019 Մարզեր

Երեկ «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության ջանքերով իրականացավ «Ծիսական Զատիկ 2019» ազգային փառատոնը: Սկզբում մասնակիցները շրջեցին գյուղում` եղան Մանկանոց(Սուրբ Սիոն) եկեղեցում, ուր Զատկի տոնին օշականցիներն ու հարակից համայնքների բնակիչները ուխտ են անում, եղան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Օշականի հայտնի հնգաթռիչք կամուրջի Սուրբ Գողգոթա և Սուրբ Սարգիս մատուռներում, այնուհետև Հացեկաց հյուրատանը, որտեղ էլ սկսվեց օրվա ծիսական մասը: Արդեն երկրորդ տարին է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համագործակցության արդյունքում Օշականում Զատկի տոնը նշվում է ազգային երգ ու պարով, ազգային խաղերով ու ազգային տրամադրությամբ: Շնորհակալություն Օշականի մշակույթի պալատի ժողգործիքների նվագախմբին հրաշալի ելույթների և Աբովյան փողոցում գտնվող «Արև» հուշանվերների խանութին նվերների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր