00:00:00

Հարուցվել է քրգործ «Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ. դատախազություն

21:28, 22 ապրիլ 2019 Իրավական

Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի կապակցությամբ։ Այդ մասին Irakanum.am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն։ Ծրագրով նախատեսվում էր կոոպերատիվների ստեղծման միջոցով մատչելի՝ առանց տոկոսադրույքի և կանխավճարի առանձնատների կառուցում։ Դատախազությունից նշում են, որ դեռևս կասկածյալ չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր