00:00:00

Չեմ թալանի․ Սարիկ Անդրեասյանը ցանկանում է Հայաստանի նախագահ դառնալ

20:20, 22 ապրիլ 2019 Աշխարհ

Ռուսաստանաբնակ  ռեժիսոր, «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթածՎլադիմիր Զելենսկիի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել Instagram-ում եւ ցանկություն հայտնել Հայաստանի նախագահ դառնալու: «Ութ տարի առաջ ես և Ուկրաինայի նախագահը զբաղվում էինք ստեղծագործական գործունեությամբ: Եվ, իմ կարծիքով, շատ էլ բարեհաջող: Շնորհավորում եմ Վլադիմիրին: Ես չգիտեմ՝ ինչպիսի նախագահ նա կլինի, սակայն որպես մարդ նա հրաշալի անձնավորություն է: Կինոբիզնեսի նման հաղթանակից հետո ես մտածում եմ 10 տարի անց փոքր, բայց շատ հպարտ երկրի նախագահ դառնալու մասին»,- գրել է ռեժիսորը։ Մեկնաբանություներում նա նշել է, որ Հայաստանի մասին է գրում։ «Չեմ թալանի, միայն սիրել, արարել ու ստեղծել»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր