00:00:00

Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա. Արմեն Աշոտյան

19:16, 22 ապրիլ 2019

Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի եւ տուժածների ուսերին, նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած եւ մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած: Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը: Սերժ Սարգսյանի կողմից Մարիոթում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախացնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության եւ զսպվածության կոչ: Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա: Վերընթերցեք նաեւ միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր