00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. բենզալցակայանի հետնամասում վեճի ժամանակ դանակահարել են 46-ամյա քաղաքացուն

19:05, 22 ապրիլ 2019 Իրավական

Երեւանում, ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 19։20-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկեսի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արման Պ.-ն է։ Ոստիկանները պարզել են նաեւ, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի եւ Բրյուսովի փողոցի խաչմերուկում գործող «555» բենզալցակայանի հետնամասում Արման Պն-ի հետ վիճաբանել է 2 անձ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա դեմքի հատվածում եւ դիմել փախուստի։ Կենտրոնական բաժնի ոստիկաններն արդեն գիտեն կասկածյալների ինքնությունը եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց եւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր