00:00:00

Փաշինյանին ԵՊՀ-ում ռեկտորը չդիմավորեց. տնտեսական քննարկում մայր բուհում (տեսանյութ)

18:52, 22 ապրիլ 2019

Այսօր՝ ապրիլի 22֊ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ֊ում է։ Մայր բուհի տնտեսական ոլորտի պրոֆեսորադասախոսական կազմի, կառավարության մի շարք անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ միասին վարչապետը քննարկում է ՀՀ֊ում տնտեսական հաջողությություններ գրանցելու ճանապարհներն ու տնտեսական հեղափոխության տեսլականը։ Հատկանշական է, որ հանդիպմանը ներկա են բոլորը, բացի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից։ ArmDay.am-ի հարցին՝ ինչու՞ նա ներկա չէ, ԵՊՀ֊ի ներկայացուցիչները չկարողացան պատասխանել, սակայն դժվար չէ կռահել, քանի որ հատկապես վերջին շրջանում ԵՊՀ ռեկտորի և իշխանությունների 《ջրերը նույն առվով չեն հոսում》, իսկ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արամ Սիմոնյանի պես ռեկտորը ՀՀ֊ում անելիք չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր