00:00:00

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Միհրան Պողոսյանի ձերբակալության դեպքից

18:30, 22 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ: Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: https://www.youtube.com/watch?v=iT1H21BHK28  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր