00:00:00

Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

14:03, 22 ապրիլ 2019

Մայիս ամսին կլինի աշխատանքային 20 և ոչ աշխատանքային 11 օր: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Այն աշխատանքային է։ Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է: Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին, աշխատանքային օր է: Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է: Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, աշխատանքային օր է: Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, աշխատանքային օր է: Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր