00:00:00

Քարաթափում Հրազդան-Հանքավան ճանապարհին. երթեւեկությունը դարձել է միակողմանի

13:29, 22 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 21-ին, ժամը 23:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ մասամբ փակելով ավտոճանապարհը (մոտ 70 մ երկարությամբ և 0.5 մ լայնությամբ)։ Փրկարարներն ավտոճանապարհից հեռացրել են քարերը (13 քար՝ մոտ 3 խմ)՝ դարձնելով ավտոճանապարհը երթևեկելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր