00:00:00

ՀՔԾ-ն հաստատեց. Միհրան Պողոսյանը ձերբակալվել է

00:23, 22 ապրիլ 2019 Իրավական

ՌԴ իրավապահները ձերաբակալել են ՀՀ ՀՔԾ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին: այս մասին Irakanum.am- ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ արտահանձման գործընթացը ընթացքի մեջ է։ Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ում ձերբակալվելու մասին Irakanum.am-ը գրել էր ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր