00:00:00

Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել

02:00, 22 ապրիլ 2019 Աշխարհ

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որում նա գրել է, որ ինքնասպան է եղել իր քաղաքական թշնամիների նվաստացումներից խուսափելու համար, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ այս շաբաթ Գարսիան կրակել էր ինքն իր գլխին ձերբակալման փորձի ժամանակ: Նախքան ինքնասպանությունը Գարսիան բազմիցս հերքում էր կռուպցիայի մեղադրանքները: «Ես չեմ նվաստանա: Ես տեսել եմ ինչպես են մյուսներին ցուցադրում ձեռնաշղթաներով, սակայն Ալան Գարսիան չի հանդուրժի այդ անարդարությունը: Այդ իսկ պատճառով ես կթողնեմ իմ երեխաներին իմ որոշման արժանապատվությունը, իմ ընկերներին՝ իմ հպարտությունը ու իմ թշնամիներին՝ իմ դին՝ ի նշան նրանց նկատմամբ իմ քամահրանքի»,- ասված է գրության մեջ, որն ընթերցել է Գարսիայի դուստրը: «Ես տեսել եմ՝ ինչպես է այդ գործընթացն օգտագործվում նվաստացնելու, ոչ թե ճշմարտությունը որոնելու համար»,- գրել է Գարսիան նամակում, որն ընթերցվել էր նրա ընկերների եւ հազարավոր համախոհների համար: Նախագահ Մարտին Վիսկարան, որի վարչակազմը հետեւում էր հետաքննությանը, առաջարկել է Գարսիայի ընտանիքին կազմակերպել պետական հուղարկավորություն, սակայն Գարսիայի ընտանիքը մերժել է այդ առաջարկը՝ նախընտրելով մասնավոր միջոցառում նախկին նախագահի ընկերների եւ դաշնակիցների հետ: Գարսիայի ինքնասպանությունը, հավանաբար, սեպ է Վիսկարայի կառավարության եւ Պերուի Կոնգրեսում աջ ընդդիմության միջեւ, որոնց մեծամասնությունը նախկին նախագահի դաշնակիցներն էին: Անցած տարվա նոյեմբերին դատարանն արգելել էր Գարսիային հեռանալ երկրից 18 ամիսների ընթացքում: Ըստ հետաքննության՝ քաղաքական գործիչը կարող էր ստանալ 100 հազար դոլար Odebrecht-ից ընկերության համար շահավետ պայմանագրեր ստանալու մեջ աջակցություն տրամադրելու համար: Պետության նախկին ղեկավարը հերքում էր իր մեղքը: Ալան Գարսին ընտրվել էր որպես Պերուի նախագահ երկու անգամ՝ 1985-1990 թթ. եւ 2006-2011թթ.: Նրա կառավարումը ձախողվել էր ինֆլյացիայի աճի եւ զինված խմբավորումների ակտիվացման պատճառով: 1992 թվականին կոռուպցիայի մեղադրանքների առնչությամբ Գարսիան ստիպված մեկնել էր Կոլումբիա, որտեղ ապրել էր մինչեւ 2001 թվականը: Այնուհետեւ նա վերադարձել էր Պերու եւ գլխավորել խորհրդարանական ընդդիմությունը: 2006 թվականին սոցիալ-դեմոկրատ Ալան Գարսիան հաղթել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 53 տոկոսը: 2018 թվականի նոյեմբերին Ալան Գարսիան, երբ կաշառակերության մեղադրանքով նրան արգելել էին լքել երկիրը, ապաստան էր հայցել Ուրուգվայի դեսպանատանը, սակայն դեկտեմբերի 3-ին Ուրուգվայը մերժել էր նրան այդ հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր