00:00:00

«Ինստագրամ»-ը մտադիր է զրկել օգտատերերին «լայքերից»

01:07, 22 ապրիլ 2019 Ժամանց

«Ինստագրամ» սոցիալական կայքը մտադիր է իր ալգորիթմը այնպես սրբագրել, որ օգտատերերը այլ օգտատերերի լուսանկարների կամ գրառումների կամ բովանդակության այլ տարրերի հավաքած «լայքերը» տեսնել չկարողանա։Այս մասին հայտարարել է կոմունիկացիաների մասնագետ Ջեյն Մանչուն Վոնգը, ով ապրում է Հոնգկոնգում։ Ըստ նրա խոսքերի, այդ կերպ սոցիալական կայքը մտադիր է հասնել այն բանին, որպեսզի մարդիկ կենտրոնանան գրառման կամ լուսանկարի կամ տեսանյութի բովանդակությանը եւ ոչ ամենեւին դրա տակ եղած «լայքերի» քանակին։ TechCrunch-ը գրում է, որ Ջեյն Վոնգը կարողացել է նույնիսկ կռահել, թե ինչպիսին կարող է լինել «Ինստագրամի» նոր դիզայնը, որը եւ հրապարակել է իր բլոգում։ Սոցկայքը արդեն հաստատել է, որ Վոնգը իրոք ճիշտ է կռահել, սակայն թե երբ կսկսեն այս փոփոխությունները, սոցկայքի ներկայացուցիչները չեն մանրամասնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր