00:00:00

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով պարտվեց «Էվերթոնին»

00:34, 22 ապրիլ 2019 Սպորտ

Armsport-ը գրում է. Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Գուդիսոն Փարկ» մարզադաշտում հյուրընկալվեց «Էվերթոնին» և անակնկալ կերպով զիջեց մրցակցին 0:4 հաշվով: Մարկու Սիլվայի գլխավորած թիմի կազմում 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ռիշարլիսոնը: 28-րդ րոպեին Գիլֆի Տոր Սիգուրդսոնը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: 56-րդ րոպեին Լուկա Դինը հաշիվը դարձրեց խոշոր: Վերջնական հաշիվը ձևակերպվեց 64-րդ րոպեին: Աչքի ընկավ Թեո Ուոլքոթը: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով մնաց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: «Էվերթոնը»՝ շրջանցելով «Վուլվերհեմփթոնին», «Լեսթերին» և «Ուոթֆորդին», բարձրացավ 7-րդ տեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր