00:00:00

Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 200-ը

23:36, 21 ապրիլ 2019 Աշխարհ

Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 200-ը: Ինչպես հաղորդում է News First-ը, զոհվել է 207 մարդ, վիրավորվել՝ 450 մարդ: Զոհվել են նաեւ օտարերկրյա քաղաքացիներ: Օտարերկրացի զոհերի հստակ թիվը հայտնի չէ, այն տատանվում է 27-ից 35-ի շրջանում: Daily Mail-ը հաղորդում է, որ զոհերի թվում կան Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի եւ Պորտուգալիայի քաղաքացիներ: ՌԻԱ Նովոստի-ն հաղորդել է երկու զոհված Թուրքիայի քաղաքացիների մասին: Չինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ տուժածների մեջ կան Չինաստանի քաղաքացիներ, որոնցից մեկը մահացել է: Այսօր առավոտյան Շրի Լանկայում տեղի է ունեցել 8 պայթյուն: Առաջին 6 պայթյունները որոտացել են երեք եկեղեցիներում եւ երեք հյուրանոցներում, եւս մեկը Կենտրոնական կենդանաբանական այգու հարեւանությամբ, իսկ վերջինը՝ Կոլոմբոյի արվարձան Դեմատագոդայում, որն իրականացվել էր մահապարտի կողմից. բացի հարձակվողից, այնտեղ զոհվել են եւս երեք ոստիկաններ: Իշխանությունները երկարաձգել են դպրոցներում արձակուրդները երկու օրով, եւ չեղարկել դասերը համալսարաններում: Երկրում հայտարարվել է պարետային ժամ: Որոշում է կայացվել նաեւ արգելափակել բոլոր խոշոր սոցցանցերի եւ ինտերնետ-մեսինջերների հասանելիությունը: «Կառավարությունը որոշել է արգելափակել սոցցանցերի բոլոր հարթակները սխալ եւ չստուգված տեղեկատվության տարածումից խուսափելու համար: Դա ժամանակավոր միջոցառում է»,-հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Ուդայա Սենեվիրատնեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր