00:00:00

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարության պատվիրակությանը

21:50, 21 ապրիլ 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը եւ այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր