00:00:00

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս. Նիկոլ Փաշինյան

18:01, 21 ապրիլ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս: – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ – Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ — Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ – Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ – Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ – Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր