00:00:00

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

13:17, 21 ապրիլ 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հանդիպել բուժանձնակազմի հետ։ Նախարարը ողջունել է անձնակազմին և կարևորել է բժշկական կենտրոնի դերը և նշանակությունն առողջապահության համակարգում՝ որպես պետական, խոշոր և բազմաֆունկցիոնալ հիվանդանոց։ Առաջին անգամ այս ձևաչափով նախարարը փորձել է հասկանալ պացիենտի հետ անմիջական շփվող բժիշկների աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները։ Կենտրոնի տնօրենը նախարարին է ներկայացրել ընթացիկ աշխտանքները, այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են առօրյայում։ Հարցուպատասխանի ընթացքում նախարարը արձանագրել է այն հիմնական կետերը, որոնց ուղղությամբ հետագայում պետք է աշխատանքներ տանել, մասնավորապես ծննդօգնության, ուռուցքաբանության, մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժության, առողջության առաջնային պահպանման և այլ ուղղություններով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր