00:00:00

Անձրեւների հետեւանքով փլուզվել է Մեղրաձոր գյուղի ճանապարհի մի հատվածը

16:01, 21 ապրիլ 2019 Պատահարներ

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Գոռ-Գոշ 3-րդ թաղամասում ավտոճանապարհի մի հատվածն անձրևների հետևանքով փլուզվել է: Այս  ահազանգը «911» ծառայությունը ստացել է ապրիլի 20-ին, ժամը 14:25-ին։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհից դեպի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Հեքիաթ» ճամբար տանող հատվածի 1-ին կմ-ին փլուզվել է (նախնական տվյալներով անձրևաջրերի հետևանքով) ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 4 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ հատվածը. փլուզված հատվածի մոտակայքում առկա է անձրևաջրերի հոսք: Փրկարարները փոխել են անձրևաջրերի հոսքի ուղղությունը, սահմանազատել տարածքը և ճանապարհին տեղադրել արգելք հանդիսացող նշաններ (ծառի ճյուղեր):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր