Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած
1) 3 մլրդ 657 մլն 994 հազար դրամ է հատկացվել ՀՀ մարզերի տարբեր համայնքներում 192 ծրագրերի իրականացման համար, որը ծախսվելու է ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման վրա:
2) 10%-ով կբարձրացվեն ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը: Ուսուցիչներինը (թվով 38000 մարդ) ` 2019թ․սեպտեմբերից, զինծառայողներինը` հունիսից:
3) Կառավարությունը կսուբսիդավորի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները։ Արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողների համար վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6%-ով, իսկ մնացած ուսանողների համար՝ 7%-ով:
4) Մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաների սեփականատերերին հնարավորություն է տրվել մեքենաները ներմուծել մինչև 2019թ․ մայիսի 1-ը։
5) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ․ այսպես կկոչվի այն կառույցը, որն այսօր կառավարության որոշմամբ ստեղծվեց` օտարերկրյա ներդրումների իրականացմանն աջակցելու նպատակով։
Այս կառույցը կզբաղվի 10 միլիոն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ։
6) Սահմանամերձ 16 համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում կտրամադրվի։ Այս ամենը իրագործելու համար Կառավարությունը հատկացրել է 928 մլն 871 հազար դրամ։
7) Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից անվճար է բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը 1 միլիոն ՀՀ դրամ արժե: