00:00:00

Հայր եւ որդի են հոսպիտալացվել կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով․ դանակահարություն Երեւանում

15:36, 21 ապրիլ 2019 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկաննաերը պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը՝ «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ըստ աղբյուրի՝ տուժածները հայր ու որդի են, եւ նրանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, որ հայտնի է «Թուրք Էմրեն» մականվամբ: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Խանոյանին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով դանակահարվածները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր