00:00:00

ՃՏՊ Ավշար գյուղում. կան տուժածներ

14:28, 21 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 20-ին, ժամը 22:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի Խորենացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ավշար գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «Mercedes E350» (վարորդ՝ Է.Շ., ծնված 1980 թ.) և «Reno Clio» (վարորդ՝ Ա.Ղ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները «Reno Clio» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Է.Ա.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր