00:00:00

«Հրազդանի» ԲԿ–ում երեխան մահացած է ծնվել. Հարազատները մեղադրում են թոշակառու բժշկուհուն

03:48, 21 ապրիլ 2019 Պատահարներ

«Հրազդանի» բժշկական կենտրոնում այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան մահացած երեխա է ծնվել. հարազատները մեղադրում են ծնունդն ընդունող բժշկուհուն՝ Կարինե Գասպարյանին։ «Ընդամենն անփութություն է, ծննդկանին կաթիլային են միացրել, գնացել են քնել, եթե ուշադիր լինեին, նման բան չէր պատահի»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ազգականուհի Մ.–ն։ Նա նաեւ նշեց, որ ծննդկանին՝ Տաթեւ Բ.–ին, «Հրազդանի» ԲԿ են տեղափոխել ապրիլի 19–ի լույս 20–ի գիշերը մոտ ժամը 12։30-ին, առավոտյան մոտավորապես ժամը 8–ին երեխան մահացած է ծնվել։ «Հղիությունը նորմալ է տարել, որեւէ խնդիր չի ունեցել, անալիզները եւս շատ լավ են եղել։ Հարազատները առավոտյան իմացել են, որ երեխան մահացած է ծնվել»,– ասաց նա, նաեւ նշեց, որ երեխայի մարմինը եւ ընկերքը ուղարկել են Երեւան՝ հետազոտության։ «Երեխայի մահվան փաստը այսպես չպետք է մնա, եթե բողոք չներկայացվի՝ նման բժիշկներ կաշխատեն հիվանդանոցում։ Տաթեւի ծնունդն ընդունող բժշկուհին թոշակառու է, արդեն 70 տարեկան է»,– ասաց ծննդկանի ազգականուհին, եւ փոխանցեց բժշկուհու խոսքերը, որ «Ես տարիների փորձ ունեմ, ինձ հետ չէր կարող նման բան պատահել, ես մեղավորություն չունեմ»։ Երեխայի մահվան պատճառը ներկայացվել է, որ պորտալարը հանգույց է եղել երեխայի պարանոցին։ Ամենակարեւորը, ազգականուհին շեշտեց, որ Հրազդանի հիվանդանոցը գիշերային հերթափոխի մանկաբույժ չունի։ «Հիվանդանոցի սարքավորումները նոր են, սակայն «կոպիտ ասած» մասնագետ չկա։ Հազարից մեկը, որ լավ մասնագետ է»,– ասաց Մ.–ն։ Ծննդկանը դեռ հիվանդանոցում է, երկուշաբթի օրը Տաթեւի ծնողները բողոք են ներկայացնելու։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր