00:00:00

Երևանում կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

03:35, 21 ապրիլ 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին՝ ծառայության ընթացքում մոտեցել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է և սպառնում է կամրջից ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները օպերատիվորեն մոտեցել են կամրջին, և այդ աղջկա հետ տևական ժամանակ բանակցություններ են վարել, որպեսզի վերջինս ետ կանգնի իր մտադրությունից: Ոստիկաններին հաջողվել է փրկել աղջկան կյանքը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մ.Վ.-ն է, որը հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպան լինել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր