00:00:00

Տավուշում բախվել են Range Rover-ն ու ՎԱԶ-21013-ը. կա տուժած

01:45, 21 ապրիլ 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 89 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 40-ամյա Սամվել Հոբոսյանի վարած Range Rover մակնիշի 57 ZM 777 համարանիշի և Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի բնակիչ, 70-ամյա Գենադի Ագենյանի վարած ՎԱԶ-21013 մակնիշի 58 ԼՕ 522 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Գ. Ագենյանը մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր