00:00:00

Մերձավանում 16-ամյա տղան հարմարեցված բանալիով բացել է տան դուռը ներս մտել, բայց չի կարողացել գողություն ավարտին հասցնել

00:44, 21 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 19-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ապրիլի 18-ին, ժամը 23.00-ից 00.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հարմարեցված բանալիով բացել է Մերձավան գյուղի տներից մեկի երկրորդ հարկի մուտքի դուռը, ներս մտել, սակայն իր կամքից անկախ հանգամաքներում հացագործությունն ավարտին չի հասցրել եւ դիմել է փախուստի: Վաղարշապատի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը, ժամը 08.55-ին, Մերձավան գյուղից ոստիկանության բաժին են բերման ենթարկել 16-ամյա Սամվել Հ․-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք։ Նախապատրաստված նյութերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր