00:00:00

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. զանգել է դարձ գնացած կնոջն ու ասել՝ եթե չգաս, կկախվեմ

22:36, 20 ապրիլ 2019 Պատահարներ

Շիրակի մարզի Ողջի համայնքում ապրիլի 18-ին, 39-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, հաղորդում է tsayg-ը: Սողոմոնյաններին պատկանող անասնագոմում մայրը գտել է ավագ որդու՝ 39-ամյա Մանվել Սողոմոնյանի դին՝ կախված վիճակում: Մանվելը հեռախոսազանգ էր ստացել ու դուրս եկել բակ: Րոպեներ անց արդեն մայրը որդուն գտել է կախված վիճակում: Ըստ մորեղբոր, Մանվելը հանգիստ բնավորություն ուներ: Երկուսն էլ նոր էին վերադարձել արտերկրյա աշխատանքից, Մանվելն էլ սկսել էր գյուղատնտեսական աշխատաքով զբաղվել: Դեպքից ժամեր առաջ են միմյանց հետ զրուցել: Ինքնասպանության մասին մտադրություն չի ունեցել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Գյուղապետ Նորայր Մկրտչյանըի ներկայացմամբ, դեպքից առաջ երիտասարդը զանգահարել է կնոջը, որը դարձ էր գնացել հայրական տուն ու ասել նրան, որ եթե չվերադառնա, ինքն ինքնասպանություն կգործի. Այդ մասին Մանվելի կնոջ քույրը պատմել է թաղային ոստիկանին՝ նշելով, որ զանգահարել է Մանվելի եղբորը և ասել, որ երկուսով գան՝ խոսելու բան ունի: Դրանից մի քանի րոպե հետո քրոջ ամուսնու եղբայրը զանգել ու ասել է, որ Մանվելը կախվել է: Նրանք երկու ամիս առաջ էին ամուսնացել: https://www.youtube.com/watch?v=_k7Ov7gHto4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր