00:00:00

Սյունիքի մարզում, Դիլիջանի ոլորաններում եւ Բերդ քաղաքում ձյուն է տեղում

21:48, 20 ապրիլ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (Գեղարքունիքի մարզի կողմից): Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում եւ Բերդ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլորտեսակի ավտոմեքենաների համար: 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 20-ը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր