00:00:00

Աշտարակում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլխիվայր շուռ եկել դաշտում

20:24, 20 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը` ժամը 13։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՏV 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ավելի մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր