00:00:00

Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է հասարակական խորհդի 13 անդամների (տեսանյութ, լուսանկարներ)

19:56, 20 ապրիլ 2019

Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշել է, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեև կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի կատարած աշխատանքն ու արդյունքները: Վալերիյ Օսիպյանն ակտիվ հասարակական աշխատանքի, ոստիկանություն- հասարակություն կապն ամրապնդելու, ոստիկանության համակարգում մարդու իրավունքների հարցերի շուրջ կատարած անաչառ և անկողմնակալ հրապարակախոսական ու վերլուծական աշխատանքի համար հասարակական խորհրդի 13 անդամներին պարգևատրել է պատվոգրերով: ՀՀ ոստիկանության պետը շնորհավորելով պարգևատրվածներին՝ հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքն ավելի դրական դինամիկա կստանա, ինչի հիմնական նպատակը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր