00:00:00

Վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

18:39, 20 ապրիլ 2019 Պատահարներ

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից  հայտնում են, որ վթարի պատճառով Իջեւան քաղաքը եւ հարակից բնակավայրերը զրկված են Հեռուստատեսային եւ ռադիոալիքների ընդունման հնարավորությունից: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնագետները համապատասխան աշխատանքներ  են կատարում վթարը վերացնելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր