00:00:00

«Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով. թան չէ, փռթած մածուն». Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

18:26, 20 ապրիլ 2019

Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ եւ հիվանդագին մեծամտությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Գանդիի ներողամտության եւ Փաշինյանի մեծամտության միջեւ Նա, մասնավորապես, նշել է. «Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն: Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա հիշողությունը. • Բյուջեն 800 միլիոն դոլարով ավելացնել • Տեսախցիկները հանել • Պարտադիր կենսաթոշակային համակարգը վերացնել • Կտրուկ ավելացնել ներդրումների եւ աշխատատեղերի քանակը • Թռիչքային զարգացում ապահովել • Մարտի մեկը բացահայտված է • Չմիջամտել իրավապահների աշխատանքներին եւ այդպես շարունակ: Որեւէ խոստում կատարված չէ, որեւէ: Դրա փոխարեն Փաշինյանի թիմակիցները միլիոնավոր դրամներով իրենք իրենց պարգեւատրել են, իսկ Նիկոլը, մոռանալով տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոն ծախսում է իր իշխանազավթման մեկ տարին նշելու համար: Բայց այսքանով «քայլողների առաջնորդի» տարօրինակ հայտարարությունները չեն ավարտվում: Ասում է՝ շատ է վերլուծել ու չի պատրաստվում մաքսատան աշխատակցից ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու համար պետք է ինքնասիրահարված չլինել, պետք է իրական տեր լինել եւ ոչ թե տվայտվել ժամանակավոր հաջողությունից: Եվ, ի վերջո, պետք է дух ունենալ, այո՛ дух: Բարձր գոռալը, բղավելը եւ սեփական վախից ելնելով այլախոհներին վարկաբեկելն ու կալանավորելը ամենեւին дух-ի մասին չի խոսում: Հ. Գ. Թույլերը երբեք չեն ներում եւ ներողություն խնդրում: Այդ ունակությունը հատուկ է միայն ուժեղ մարդկանց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր