00:00:00

Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար երկրի կառավարությանը հանրագիր կհանձնեն

17:54, 20 ապրիլ 2019

Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Մասնավորապես, ապրիլի 23-ին տեղի ժամանակով 12:00-ին նախատեսվում է բողոքի ցույց Հաագայի «Plein» հրապարակում, որի նպատակն է Նիդերլանդների կառավարությունից պահանջել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: Ցույցի ընթացքում կառավարությանը կներկայացվի հանրագիր: Բացի այդ, ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը ոգեկոչման արարողություն կանցկացվի Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ: Ներկաները ծաղկեպսակներ կտեղադրեն Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն տեղի կունենա, որի ժամանակ կլինեն ելույթներ՝ այդ թվում գեղարվեստական: Նշվում է, որ միջոցառումները կազմակերպել են Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր