00:00:00

Ոստիկանները քաղաքացու՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք

17:40, 20 ապրիլ 2019

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» «Իքատակ» կոչվող տարածքում ապրիլի 19-ին՝ ժամը 16.10-ի սահմաններում, ստուգվել է Մարց գյուղի բնակիչ Արթուր Հ․-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 2 խմ հաճարենու փայտանյութով: Պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Ալավերդու բնակիչ Արմեն Հ․-ին, որը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապրիլի 15-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, հատել է քամատապալ մեկ հաճարենի: Ավտոմեքենան՝ փայտանյութով, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր