00:00:00

Առաջնագիծը կհամալրվի եւս 300 ջրի ուսապարկով. 2-3 շաբաթից դրանք կլինեն Հայաստանում

17:08, 20 ապրիլ 2019

ՀՀ-ում գործող «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջնագծի համար ջրատար ուսապարկեր գնելու նպատակով ընթացիկ տարվա հունվարի 28-ին մեկնարկել էր դրամահավաք, որն արդեն ավարտվել է: Այս մասին «Արցախպրես»-ի  հետ զրույցում ասել է կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը` մանրամասնելով, որ մարտի 15-ին ավարտված դրամահավաքին մասնակցել են ՀՀ-ից, Արցախից եւ Սփյուռքից: «Մեր բանակցությունների արդյունքում Չինաստանում գործող ընկերությունից ուսապարկերը կգնենք զեղչված գնով: Պատվիրել ենք 300 հատ ջրի ուսապարկ: Չնայած սկզբում նախատեսել էինք գնել նվազագույնը 50 հատ, բայց հավաքված գումարով ու արված զեղչերով հնարավոր է եղել պատվիրել 6 անգամ ավելի շատ: Բեռնափոխադրումը Չինաստանից Հայաստան կիրականացնի «Գլոբբինգ» ընկերությունը: Նշենք, որ «Գլոբբինգ»-ը հայ զինվորի համար բերվող ջրի ուսապարկերի օդային առաքումը կիրականացնի բացարձակ անվճար»,- նշել է Դ. Թորոսյանը: Նրա խոսքով՝ մոտ 2-3 շաբաթվա ընթացքում ջրի ուսապարկերը կլինեն Հայաստանում: Ի դեպ, կազմակերպությունը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաեւ 2018 թ.-ի օգոստոսին՝ Արցախի մի քանի զորամասերի համար գնելով շուրջ 60 ուսապարկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր