00:00:00

Խոշոր վթար «Արծվի թեւերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել

15:17, 20 ապրիլ 2019 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Ս.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թեւեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 100 մետր երկարությամբ հատվածում արգելապատնեշը տապալել եւ գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Կոտայքի ճանշինի ծառայողները, որոնք ճանապարհից հեռացրել են երթեւեկության համար խոչընդոտ դարձած տապալված երկաթե արգելապատնեշները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր