00:00:00

«Լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես». Վարչապետի կոշտ խոսակցությունը Ջանջուղազյանի հետ. «Փաստ»

13:39, 20 ապրիլ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեությունը կասկածի տակ դրեցին՝ փորձելով նրան ազատել զբաղեցրած պաշտոնից: Սա տեղի էր ունեցել նախարարի՝ պատգամավորների հարցապնդմանը ոչ պատշաճ և, վերջիններիս բնորոշմամբ, իմիջիայլոց պատասխաններ տալու պատճառով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը խիստ զայրացրել է վարչապետ Փաշինյանին, և նա նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ բավականին կոշտ խոսակցություն է ունեցել՝ նշելով, թե՝ «դա ի՞նչ թեմա է, որ մի հատ էլ վրաներս մուննաթ գան կամ նման հարց դնեն քվեարկության, լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես»: Ջանջուղազյանը, բնականաբար, տվել է պարզաբանումներ, որոնք, սակայն, վարչապետին չեն բավարարել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր