Ապրիլի 15–ին Ղազախստանի զինված ուժերը երկրի պաշտպանության նախարար գեներալ–մայոր Նուրլան Երմեկբաևի հրամանով, «Այբալտա–2019» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում տագնապի ազդանշանով դուրս են եկել իրենց մշտական տեղակայման վայրերից ու ժամանել են «Կոկտալ» զորավարժարան։
Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Է Ղազախստանի ՊՆ կայքը։ Նշվում է, որ զորավարժությանը մասնակցում է մոտ 8000 զինծառայող և ներգրավված է շուրջ 2000 զինտեխնիկա։ Զորավարժությունը, որում ներգրավված են ցամաքային ուժերը, ՀՕՊ ստորաբաժանումները, հատուկջոկատայիններն, օդադեսանտային ուժերն, ավիացիոն ուժերն ու այլ ստորաբաժանումներ, տևելու է մինչև մայիսի 3–ը։
Զորավարժության 3–րդ օրը՝ ապրիլի 19–ին էլ Ղազախստանի ԶՈւ–ն կատարել էավիացիայի միջոցով զորքերի վերախմբավորման ու վերադասավորման վարժություններ։ Վարժությունը անցել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ մայոր Կոսանովի հրամանատարությամբ։