00:00:00

«Մաքսատան աշխատակցի հետ կապված համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել»․ Ն. Փաշինյան

01:13, 20 ապրիլ 2019

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ նաեւ  Black Zone էջի խնդրանքին, որին հավանել էին 3700 օգտատեր.  «Սիրելի պարոն Փաշինյան մենք հարց չունենք, բայց ունենք մի մեծ խնդրանք մեր ամբողջ հետևորդների անունից խնդրում ենք՝ ներեք մաքսատան այն աշխատակցին, որը դիմում գրեց և ազատվեց Ձեր կոչով։ Իսկապես մենք գիտակցում ենք, որ նա մեծ սխալ է արել դրոշը գետնին թողնելով, բայց մեզ հարուրավոր նամակներ են գրում որպեսզի մենք բարձրացնենք այս հարցը։ Հույս ունենք կկարդաք մեր խնդրանքը և կարձագանքեք»: «Շա ցավում եմ, որ չեմ կարող ձեր խնդրանքը կատարել, ես համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, ճիշտ եմ գործել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրեց Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին, երբ մաքսատան աշխատակիցները նկարահանել և հրապարակել էին տեսանյութ, թե ինչպես է քաղաքացին մտնում բեռների համար նախատեսված սարքավորման մեջ։ Փաշինյանն ասաց՝ նաև սոցցանցերում կա դժգոհություն, որ այդ աշխատակիցներին պետք է ազատել աշխատանքից։ Ինչու՞ մի դեպքում պետք է ազատել, իսկ մյուս դեպքում ոչ՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր