00:00:00

Նոր համակարգ, նոր արժեքներ. Հայաստանում մեկնարկեց E-CULT մշակութային համակարգը

00:37, 20 ապրիլ 2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տրվեց E-CULT  նոր աբոնեմենտային համակարգի մեկնարկը:
E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը ստեղծվել է ՀՀ կրթության և գիտության և Մշակույթի նախարարությունների համատեղ ջանքերով: Այն հասանելի է Dasaran կրթական հարթակում: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց այս ձեռնարկը, որից հնարավորություն ունի օգտվել շուրջ 370 հազար աշակերտ: «Մեկ տարվա ընթացքում, պետության հովանավորությամբ աշակերտները հնարավորություն ունեն այցելել Ազգային պատկերասրահ, թանգարաններ, թատրոն կամ համերգասրահ»,- նշեց նախարարը և հավելեց, որ այս նախագիծը կստեղծի նոր կրթական համակարգ ու նոր արժեք դպրոցում: Նրա խոսքով՝ dasaran.am  կայքի և E-CULT էջի միջոցով մեկնարկում ենք թատրոնների և համերգասրահների փուլը:  Այսպիսով` աշակերտները հնարավորություն կունենան իրենց ծնողների միջոցով՝ ուսուցիչների հետ միասին, այցելել մշակութային հաստատություններ ու ներկա գտնվել իրենց համար ցանկալի միջոցառմանը: Dasaran կրթական հարթակի հիմնադիր Սուրեն Ալոյանը ներկայացրեց համակարգը և նշեց, որ այն հնարավորություն կընձեռի Հայաստանում սովորող բոլոր աշակերտներին և ուսուցիչներին ստանալ մշակութային հաստատություններ այցելելու 3 անվճար տոմս յուրաքանչյուր ուսումնական տարվա համար: Համակարգի միջոցով հնարավոր կլինի տեսնել մշակութային հաստատությունների մասին ամբողջական տեղեկություն, ինչպես նաև ընտրել ներկայացման կամ միջոցառման օրն ու դահլիճում առկա տեղերը: E-CULT-ի միջոցով հնարավոր է նաև հրավիրել ընկերների ու համատեղ այց կազմակերպել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր