Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարը ավերիչ հրդեհի զոհ դարձավ: Չնայած
տաճարի կառույցը, ճակատը և երկու աշտարակները կանգուն մնացին, տաճարի նավի,
երգչախմբի և տրանսպետի տանիքը, ինչպես նաև սրածայր աշտարակը տապալվեցին:
Ավերիչ հրդեհից հետո բազմաթիվ նախաձեռնություններ ստեղծվցին վերակառուցման
համար նվիրատվություններ հավաքելու համար: Չորս գործընկերներ աշխատում են
Ֆրանսիայի կառավարության հետ միասին, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան
նպաստել պատմական և ճարտարապետական այս կոթողի վերածննդին:
Դրանք են՝
Ազգային հուշարձանների կենտրոնը
Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնադրամը
Ժառանգության հիմնադրամը
Ֆրանսիայի հիմնադրամը
Ինչպես խոստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը, տաճարը լիովին
վերակառուցվելու է: Բայց այս վերակառուցումն արժեք ունի: Այդ առումով ողջունվում է
յուրաքանչյուրի առատաձեռնությունը:
Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Փարիզի Աստվածամոր
տաճարի վերականգնման ծրագրին աջակցող հայ դերակատարներին : Մենք զգացված
ենք վերականգնման ծրագրի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից, որը վկայում է
մեր երկու ժողովուրդների միջև եղած ամուր կապի և ֆրասնիական մշակույթի հանդեպ
հայերի ունեցած սիրո մասին :